Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
21.02.2017 | 00:02

Եվ եթե մեկի վրա բռնանան, երկուսը դեմ կկանգնեն. չէ՞ որ երեքտակ թելն էլ հեշտ չի կտրվում։ Լավ է աղքատ և իմաստուն տղան, քան թե ծեր և անմիտ թագավորը, որ էլ չի կարող խորհուրդներ ընկալել, որովհետև տղան կարող է կալանատնից դուրս գալ և թագավորել, հակառակ որ իր թագավորության մեջ ծնվել էր աղքատ։ Ես տեսա, որ արեգակի ներքո բոլոր ապրողները գնում են այն տղայի` այն երկրորդի հետ, որ պիտի փոխարինի նրան։


Ժողովող 4. 12-15

Դիտվել է՝ 2956

Մեկնաբանություններ